Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ջենիֆեր Լոպեսի համերգի ֆինանսական հաշվետվությունն այժմ գտնվում է ուսումնասիրության փուլում, և առաջիկայում պարզ կլինեն դրա արդյունքները։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ուսումնասիրության համար 6 միլիոն դրամ հատկացնելու հարցին։

«Ֆինանսական հաշվետվությունը ներկայումս ուսումնասիրվում է, և դրա արդյունքները պարզ կլինեն մոտ ապագայում։ Դրանից հետո հայտնի կդառնա, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակում որքան գումար է ծախսվել, այդ գումարից որքանն է ենթակա վերադարձի պետական բյուջե, և մենք այդ տեղեկատվությամբ կկիսվենք»,- նշել է նախարարը։

Անդրեասյանը նաև ընդգծել է, որ նախարարության շարունակական քաղաքականությունն է մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ Հայաստանում կազմակերպել միջազգային աստղերի հյուրախաղեր։

«Այդ նախաձեռնությունները մի քանի նպատակ են հետապնդում, որոնց թվում կարևոր են զբոսաշրջության խթանումը և նման միջոցառումների կազմակերպման արդյունքում առաջացող տնտեսական ազդեցությունը»,- հավելել է նա։

822