Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «New York Times»-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում ներում շնորհել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Թրամփը նաև հասկացրել է, որ մտադիր չի ներում շնորհել մի քանի այլ հայտնի անձանց, երբ «Times»-ի լրագրողը նշել է մի քանի բարձրաստիճան բանտարկյալների անուններ։

«Նրանց թվում է Վենեսուելայի պաշտոնանկ արված առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, որը մեղադրվում է թմրավաճառության և կոկաինի ներմուծման դավադրության մեջ»,- գրում է թերթը։
Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ մտադիր չի ներում շնորհել մարդկանց թրաֆիքինգի համար դատապարտված ռեփեր Շոն Քոմբսին (Diddy), Նյու Ջերսիի նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսին և FTX սնանկացած կրիպտոարժույթների փոխանակման ընկերության հիմնադիր Սեմ Բանկման-Ֆրիդին։

684