Արցախի Հանրապետության առողջապահական համակարգի աշխատանքը տոնական օրերին

 

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը աշխատել է առավել ուժեղացված ռեժիմով:

 

ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:

 

Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) և COVD-19-ի նկատմամբ համաճարակաբանական հսկողություն և լաբորատոր հսկողություն:

 

Տոնական օրերին Հանրապետությունում ապահովվել է 🚑շտապ բժշկական օգնության 314 կանչ, որից 248-ը Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի կողմից, 66-ը՝շրջաններում:

 

Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 334 դեպք, որից մինչև 18 տարեկաններ` 224 դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 31 անձ, որից մինչև 18 տարեկան`16-ը:

 

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 46, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 276 քաղաքացի, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 120-ը: Կենտրոնում կատարվել է 17 անհետաձգելի վիրահատություն:

 

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կատարվել է 9 վիրահատություն, որից 8-ը` կեսարյան հատում, 1-ը` գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն: «Արևիկ» բուժմիավորումում կատարվել է 1 վիրահատություն:

 

1-ից Դեկտեմբերի 3հունվարի 7-ը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 19 երեխա, որից 10-ը՝ իգական, 9-ը` արական սեռի են:

 

 

1211