Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետազոտող պրոֆեսոր  Դմիտրի Տրենինը ներկայացրել է, թե ինչ տեղի կունենա 2026 թվականին միջազգային թատերաբեմում։

«Զգուշավոր կանխատեսում» վերատառությամբ հոդվածում Տրենինը նշել է, որ «փորձը ցույց է տալիս, որ կանխատեսումներ անելը, նույնիսկ այնպիսի համեմատաբար կարճաժամկետ հորիզոնում, ինչպիսին է հաջորդ տարին, ռիսկային ձեռնարկ է, սակայն ապագային հայացք նետելը և միջազգային հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները բացահայտելը միշտ հետաքրքիր է»։

Անդրադառնալով մի շարք համաշխարհային քաղաքական իրադարձություններին տարբեր տարածաշրջաններում՝ նա նաև առանձնացրել է «Ռուսաստանի արտասահմանյան  հարևաններ» մասը, որտեղ խոսվել է նաև Հայաստանի մասին։

«Փաշինյանի կուսակցությունը, հավանաբար, կհաղթի Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններում, և նրա՝ Արևմուտքի հետ մերձեցման կուրսը կշարունակվի, մինչդեռ Երևանը կպահպանի իր շահավետ տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը բավականին ամուր կերպով գտնվում է Վաշինգտոնի, Անկարայի, Բրյուսելի և Լոնդոնի վերահսկողության տակ. հակամարտությունը, հավանաբար, չի բռնկվի կրկին 2026 թվականին»,- նշված է վերլուծությունում։

Խոսելով Հարավային Կովկասի մյուս երկրների հետ հարբերությունների մասին՝ նշվում է, որ Մոսկվան կպահպանի սառը, բայց ընդհանուր առմամբ գործող հարաբերություններ Բաքվի հետ։ Պրագմատիկ երկխոսությունը կպահպանվի նաև Թբիլիսիի հետ։

 

2217