Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Երկու ուղղությամբ՝ յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտով (ևս մեկ անվտանգային գոտի) 34կմ հիմնական արագընթաց ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ կառուցվել են նաև մոտ 20կմ ընդհանուր երկարությամբ դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ, 9 փոխհատում, 19 Т-աձև հանգույց, 4 կամուրջ, 10 անասնանցում և գյուղտեխնիկայի անցում։ Այս ենթակառուցվածքներն ու տրանսպորտային օբյեկտներն ապահովում են անվտանգ երթևեկություն։ Տրանսպորտային հանգույցներում անցկացվում է նաև լուսավորության համակարգ։
Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։ Ծրագիրը ֆինանսավորել են ՀՀ կառավարությունը և Ասիական զարգացման բանկը։
