Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է իր պատրաստակամությունը՝ քվեարկելու իր երկրի ՆԱՏՕ-ին և ԵՄ անդամ Ռումինիային միանալու օգտին, եթե նման հանրաքվե անցկացվի:

Պետության ղեկավարը իր դիրքորոշումը հիմնավորել է երկիրը Ռուսաստանի ճնշումից պաշտպանելու ցանկությամբ:

«Եթե մենք հանրաքվե անցկացնենք, ես կքվեարկեմ Ռումինիայի հետ միավորման օգտին», - ընդգծել է նա բրիտանական «Մնացածը քաղաքականություն է» փոդքասթին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի՝ հունվարի 11-ին:

Սանդուն բազմիցս մեղադրել է Մոսկվային իր երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ: «Նայեք, թե ինչ է կատարվում աշխարհում: Մոլդովայի նման փոքր երկրի համար գնալով դժվար է դառնում գոյատևել որպես ժողովրդավարություն, որպես ինքնիշխան պետություն և, իհարկե, դիմակայել Ռուսաստանին»,- նշել է նա փոդքասթում:

367