Ուկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերագույն ռադայի պատգամավորները ընդունել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի հրաժարականը: Հունվարի 13-ին կայացած լիագումար նիստում այս որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի 265 պատգամավոր։
«Ես լքում եմ այս պաշտոնը՝ վստահությամբ, որ հետագա գործընթացները կդառնան փոփոխությունների և բարեփոխումների հիմքը, իսկ մեր համատեղ նվաճումները՝ Ուկրաինայի դիմադրողականության հիմքը»,- ասել է Շմիգալը Ռադային ուղղված իր ելույթում։
Դենիս Շմիգալը գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2025 թվականի հուլիսից: Մինչ այդ նա հինգ տարի զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։
13 Հունվար, 2026 16:17
543
Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
02 Օգոստոս, 2021 19:38
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
03 Նոյեմբեր, 2026 17:28
Կրեմլը հաստատում է՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ին
03 Նոյեմբեր, 2026 13:47
Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի․ բոլորը հոգնել են․ Լուկաշենկո
03 Նոյեմբեր, 2026 13:36