Թաիլանդում վերամբարձ կռունկը ընկել է ուղևորատար գնացքի վրա․ կան զոհեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թաիլանդում շինարարական կռունկը ընկել է ուղևորատար գնացքի վագոնի վրա, ինչի հետևանքով զոհվել է 27 մարդ, իսկ 80-ը՝ վիրավորվել։
Ըստ թաիլանդական PBS World հեռուստաալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունվարի 14-ի առավոտյան։ Բանգկոկից երկրի հյուսիս-արևելք ուղևորվող գնացքը դուրս է եկել գծերից։
Իշխանությունները հայտնել են, որ գնացքի գծերից դուրս գալուց հետո բռնկված հրդեհը մարվել է, և որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Թաիլանդի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ գնացքում 195 մարդ է եղել, և հրամայել է հետաքննություն սկսել վթարի պատճառների վերաբերյալ։
14 Հունվար, 2026 14:03
299
Ռուսաստանը զգուշացնում է՝ Վաշինգտոնը «որս» է սկսել Թաիլանդ մեկնող ռուսների նկատմամբ
12 Հունիս, 2026 17:00
Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ
15 Մարտ, 2026 10:19
Թաիլանդը և Կամբոջան հրադադարի շուրջ քննարկումներ կունենան դեկտեմբերի 27-ին
24 Դեկտեմբեր, 2025 12:19