Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«2026–2030 թվականների իմունակականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստանալու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը քննարկվել է կառավարության նիստում և ընդունվել։
«Այս որոշմամբ մենք հաստատում ենք հանրային առողջապահության ամենակարևոր երաշխիքներից մեկը հանդիսացող պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը և այն թիրախները, որոնք սահմանում ենք 0–1 տարեկան երեխաների պատվաստման բարձր ցուցանիշները պահպանելու, ինչպես նաև վարակիչ վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը մեր երկրում պահպանելու ուղղությամբ»,– կառավարության նիստի ընթացքում՝ այսօր՝ հունվարի 15-ին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նաև նշեց, որ վերջին տարիներին ներդրվել են նոր պատվաստանյութեր։ «Մեր ազգային օրացույցում ներառել ենք վերջին սերնդի, ավելի համակցված վեցավալենտ պատվաստանյութեր, որոնք հնարավորություն են տալիս խուսափել բազմակի պատվաստումներից։ Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութը նույնպես արդեն ներառված է ազգային օրացույցում»,– ասաց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում