Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է Հալեպի արևելյան նահանգի Դեյր Հաֆեր և Մասկանա գյուղերը ներառող հատուկ ռազմական գոտուց բնակիչների տարհանման համար մարդասիրական միջանցքի բացման մասին։

«Քաղաքացիական պաշտպանության խմբերը պատրաստ են հանդիպել Խմեյմա գյուղի ընտանիքներին, որոնք մարդասիրական միջանցքով կհեռանան Հալեպի արևելյան Դեյր Հաֆեր և Մասկանա շրջաններից»,- գրել է գործակալությունը։

Հալեպ քաղաքից Խմեյմա են ուղարկվել նաև բժիշկներով շտապօգնության խմբեր՝ վիրավոր քաղաքացիներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար։

370