« Իշխանությունը կտրուկ քայլերի չի գնում, որովհետև հաշվի է առնում մարդու իրավունքների միջազգային ստանդարտները, խոսքի ազատությունը, կամարտահայտման իրավունքը։ Այդ առումով մեր իշխանությունը մարդկային իշխանություն է, նա հաշվի է առնում մարդկային իրավունքները, հենց ամենակարևորը դա է, բայց դա ունի իր դեդլայնը(հեղ․ վերջնաժամկետ) , կոպիտ ասած, իշխանությունը ինչ-որ պահի պետք է հասկանա, որ այն մարդիկ, որոնք ստեղծում են այդպիսի իրավիճակ երկրում, ուղղակի խախտում են մնացած մարդկան հասարակական կարգը, կյանքը։։»- ասել է Հովհաննես Ազոյանը

«Իսկ ի՞նչ է ուզում չակերտավոր ընդդիմությունը,չակերտավոր, որովհետև ես իրենց ընդդիմություն չեմ համարում, ցավոք սրտի այս երկու տարվա մեջ ուժեղ ընդդիմություն չձևավորվեց, քանի որ հեղափոխության ալիքը մեծ էր, միայն այսպես պառլամենտում դե յուրե, բայց դե ֆակտո ուժեղ ընդդիմություն չձևավորվեց, ուժեղ ասելիք չունեցավ և հետևաբար այսպես չակերտավոր ընդդիմությունը ձևավորվեց փողոցում, իսկ փողոցում ձևավորվեց նախկին մերժված իշխանությունների կողքին, նրանք փողոցում ատամները սրած սպասում են Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալմանը որպեսզի վերադառնան և իրենց հաշվարկը կարծես նրա վրա էր, որ բլիցկրիգով վերցնեն իշխանությունը, ստեղծեն հասարակական վատ կարծիք այս իշխանության մասին և բլիցկրիգով վերնցեն իշխանությունը, դա իրենց մոտ չստացվեց , որովհետև չունեն բովանդակային ասելիք։»- ամփոփեց Ազոյանը

766