Գիտնականները նշել են այն ախտանշանները, որոնցով կարելի է ճանաչել երկարատև ընթացք ստացած կորոնավիրուսը

Մեծ Բրիտանիայի առողջության և խնամքի ազգային ինստիտուտի գիտնականները նշել են այն ախտանշանները, որոնցով կարելի է ճանաչել երկարատև ընթացք ստացած կորոնավիրուսը: Այս մասին հայտնել է Express հրատարակչությունը։
Գիտնականների խոսքով՝ ձգձգված կորոնավիրուսը կարող է 12 շաբաթից ավելի տևել։ Ընդ որում, այն չափազանց դժվար է ախտորոշել, քանի որ ախտանիշների ցանկը տատանվում է։
Այսպես. հիվանդը կարող է զգալ կրծքավանդակի ցավ, սրտխփոց, մշտական անհանգստություն, ինչպես նաև հազալ։
Այդ վիճակում հիվանդի մոտ կարող են ի հայտ գալ նյարդաբանական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քնի խանգարումը կամ գլխապտույտը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
10 Հունվար, 2021 10:43
3455