Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Դավոսում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ անվտանգության երաշխիքները քննարկելու համար։

«Մենք աշխատում ենք Դավոսում։ Մենք նաև առանձին հանդիպում ունեցանք մեր ամերիկացի գործընկերների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Հիմնական թեմաներն էին տնտեսական զարգացումը, պատերազմից հետո վերակառուցումը և անվտանգության երաշխիքները»,- գրել է Ումերովը իր Telegram ալիքում։

Համաշխարհային տնտեսական ֆորումը տեղի է ունենում Շվեյցարիայի Դավոսում հունվարի 19-23-ը։

338