Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն անցած տարի իրականացրել է 842 ստուգում՝ ծրագրված 600-ի փոխարեն։ Այս մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
«Այդ թվում՝ տարեկան ստուգումների ծրագրով իրականացվել է 550 ստուգում, վարչապետի հանձնարարությամբ՝ 110, բողոքների հիման վրա՝ 71, այլ պետական մարմինների գրությունների հիման վրա՝ 10, հանդիպակաց ստուգումներ՝ 6 և կարգադրագրերի պահանջների կատարման վերաբերյալ՝ 95»,-ներկայացրեց Կոտոլյանը՝ հավելելով, որ ստուգումներից 637-ի կամ 75,6 տոկոսի դեպքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։
Հաշվետու ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից ստուգումների արդյունքում կայացվել է տուգանք նշանակելու մասին 620 որոշում, ըստ որի՝ ընդհանուր առմամբ նշանակվել է 418 միլիոն 288 հազար դրամի չափով տուգանք։