«Ռեալ Սոսյեդադի» նորանշանակ մարզիչը Զախարյանին տեղեկացրել է, որ ապագայում հույսեր չի կապում նրա հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է լքել բասկյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է COPE-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը և թիմի ևս մի քանի խաղացողներ դուրս են մնացել նորանշանակ գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոյի ծրագրերից։ Նշվում է, որ մասնագետն անձնական զրույցի ժամանակ Զախարյանին արդեն տեղեկացրել է, որ ապագայում հույսեր չի կապում նրա հետ։
«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանի տրանսֆերը ձեռք է բերել 2023 թվականի ամռանը՝ մոսկովյան «Դինամոյին» վճարելով 13 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։
23 Հունվար, 2026 18:34
726
Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում
08 Հունիս, 2026 23:41
Կրոսն արձագանքել է «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին շշուկներին
20 Ապրիլ, 2026 11:35
ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակը նոր առաջատար ունի
19 Ապրիլ, 2026 11:58
«Ռեալ Սոսյեդադ»-ում վստահություն են հայտնել, որ Զախարյանը թիմի առանցքային խաղացողը կդառնա
03 Փետրվար, 2025 16:02
«Ռեալ Սոսյեդադ»-ը հայտնել է, որ Զախարյանը բաց կթողնի առաջիկա 2 հանդիպումը
30 Հոկտեմբեր, 2024 21:00
«Բարսելոնան» հաղթել է «Ռեալ Սոսյեդադին» և դուրս եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ
26 Հունվար, 2023 15:09