Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ինչպես հայտնում էSHAMSHYAN.com-ը, վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վարդան Մ-ն է, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ Վարդան Մ-ն, նրա եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Անտուան Մ-ն, Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Անդրանիկ Ո-ն, 19-ամյա Ռուդիկ Ա-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Էդվարդ Մ-ի, 23-ամյա Ստեփան Ս-ի և Արմին Ադամ-Մեգերդիճյանի հետ, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է Վարդան Մ-ի կրծքավանդակին։

 

Հաղորդովում է, որ վիճաբանությանը ականատես են եղել Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Վլադիմիր Մ-ն, 18-ամյա Քրիստինե Պ-ն, 18-ամյա Մարիա Պ-ն, 18-ամյա Նելի Ի-ն և 18-ամյա Մարգարիտա Բ-ն։ Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Ո-ին և Մ. Պ-ին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ տարված բացատրական աշխատանքնրի արդյունքում Վ. Մ-ն, Ք. Պ-ն, Ն. Ի-ն, Ա. Մ-ն ներկայացել են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը ներկաներից մեկը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի տղան է, վիրավորը բասկետբոլիստ է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանություն-դանակահարությունից առաջ տեղի է ունեցել «փարթի»։

823