«Հայփոստ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, օրերս «Հայփոստ» ընկերությունն ահազանգեր է ստացել առ այն, որ որոշ անհայտ անձինք, կապ հաստատելով հայկական տիրույթում գործող հայտարարությունների կայքում հայտարարություններ տեղադրած որոշ օգտատերերի հետ, նրանց «Հայփոստի» անունից տրամադրել են հղում, որի միջոցով պետք է իբրև թե գումարի փոխանցում կատարվի:

 

Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն չի մատուցում նմանատիպ ծառայություն, և տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

 

Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը:

 

Հորդորում ենք բոլորին նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել և դիմել իրավապահ մարմիններին»։

 

472