Հրդեհ Էջմիածին քաղաքում. տարեց տղամարդը տեղում մահացել է, կնոջ վիճակը ծանր է

Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած և զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հունվարի 11-ին` ժամը 02։25-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է ննջասենյակի կահույքը․ բնակիչ Գեորգի Մ․-ն (ծնված 1935 թ.) տեղում մահացել է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները Սվետա Խ․-ին (ծնված 1937 թ.) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։ Տուժածը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
11 Հունվար, 2021 14:31
537
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է
07 Հուլիս, 2025 13:23
Քամու հետևանքով Լոռու և Գեղարքունիքի որոշ հատվածներում վնասվել են մեքենաներ, գազատար խողովակներ, տապալվել ծառեր
19 Դեկտեմբեր, 2024 10:32
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր
22 Նոյեմբեր, 2024 19:24