Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը պատրաստվում է պաշտոնապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։

Այս մասին, հղում անելով Al Arabiya-ին, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Նրանց, ովքեր գործում են որպես ահաբեկիչներ, պետք է վերաբերվեն որպես ահաբեկիչների»,- ԵՄ նախարարական հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Կալասը։

Ավելի վաղ, Ֆրանսիան հայտարարել էր, որ կաջակցի ԻՀՊԿ-ի ահաբեկչական կազմակերպություն ճանաչմանը։

798