Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության կարգավորմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ մարդատար մեքենաների թիվը ՀՀ-ում և հատկապես Երևանում շարունակաբար աճում է։

«Մարդատար մեքենաների քանակը շատ մեծ տեմպերով ավելանում է․ ամեն տարի ունենք նոր մեքենաներ, որոնք դառնում են Երևանի երթևեկության մաս»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ խնդիրը պահանջում է շարունակական լուծումներ։

Նրա խոսքով՝ առաջին քայլը երթևեկության կառավարումն է արհեստական բանականությամբ կառավարվող խելացի լուսացույցների ներդրման միջոցով, որի իրականացումը կպահանջի շուրջ 1.5 տարի։

Երկրորդ ուղղությունը 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումն է, ինչը կդառնա հանրային տրանսպորտի զարգացման ծրագրի վերջին փուլը և թույլ կտա ամփոփել վերգետնյա տրանսպորտի ոլորտում նախատեսված ռազմավարությունը։

Երրորդ կարևոր ծրագիրը Աջափնյակի մետրոյի կառուցումն է, որը, ըստ քաղաքապետի, մոտ 22 տոկոսով կավելացնի մետրոյից օգտվողների թիվը և կստեղծի հետագա զարգացման նոր հնարավորություններ։

508