Կյանքից հեռացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Գևորգ Հովսեփյանը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն հաղորդագրություն է տարածել.
Մեծ ցավով հայտնում ենք, որ ս.թ. հունվարի 11-ին կյանքից հեռացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սիրված դասախոս, դոցենտ պարոն Գևորգ Հովսեփյանը:
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը, ֆակուլտետի ուսանողության անունից, հայտնում է իր խորը ցավակցությունը:
Պարոն Հովսեփյանի ավանդը ուսանողների կրթության և որպես հայ մարդ արժեհամակարգի ձևավորման գործընթացում անգնահատելի է: Վերջինիս՝ հայրենիքին մատուցած մեծ ավանդը և ուսանողներին ժառանգած գիտելիքներն ու գաղափարները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում ու հուշերում:
Հ.գ. Հարգելի՛ ուսանողներ, պարոն Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը՝ 18։00-ին, Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում:
11 Հունվար, 2021 17:43
1988
Արհեստական բանականությունը վաղ ազդարարման ծառայությունում՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ աշխատաժողով Երևանում
14 Սեպտեմբեր, 2026 15:36
Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11 Սեպտեմբեր, 2026 13:05
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
17 Հունիս, 2026 14:17
Բնագիտական ոլորտում իրավիճակը մտահոգիչ է, դիմորդները` քիչ. ԵՊՀ մասնագետ
06 Ապրիլ, 2022 20:49
Ուսանողը. Հեննի Աղավելյան (ԵՊՀ, ֆրանսերեն լեզու և գրականություն)
09 Օգոստոս, 2021 15:26