Մահացել Է «Բեւեռլի-Հիլզ 90210» սերիալի դերասան Ջոն Ռայլին
84 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ռայլին, հայտնում է New York Post-ը։
Մահվան պատճառը չի նշվում։
ԱՄՆ-ում Ռայլին առավել հայտնի է «Գլխավոր հոսպիտալ» սերիալում կատարած դերով՝ ամերիկյան ամենաշարունակական սերիալներից մեկը։ Դերասանը հեռուստաշոում խաղացել է 1984-1995թթ., 2008-2013 թթ. հայտնվել էպիզոդներում։ Նշվում է, որ Ջոն Ռայլիի հայտնիության պատճառով նմանատիպ անվամբ Ջոն Քրիստոֆեր Ռայլին («Չիկագո», «Նյու Յորքի ավազակախմբերը») ռեժիսորներին խնդրել է շփոթելուց խուսափելու համար ենթագրերում իրեն նշել որպես Ջոն Սի Ռայլի։
Ջոն Ռայլին նկարահանվել է նաեւ «Բեւեռլի Հիլզ 90210», «Կիրք», «Ով է այստեղ գլխավորը», «Դինաստիա» սերիալներում։
Աղբյուրը՝ Lenta.ru
11 Հունվար, 2021 20:46
426
Իրանը անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգել է գերագույն առաջնորդի նշանակումը․ NYT
06 Մարտ, 2026 12:44
Մեկ տարուց ավելի է Էլթոն Ջոնը աչքի սուր վարակի պատճառով գրեթե կուրացել է
27 Նոյեմբեր, 2025 16:27
Ջոնսոնը մեծ դեր է խաղացել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի չեղարկման հարցում․ The British Army Review
26 Նոյեմբեր, 2025 13:51