Գործարկվել է «Սպառողի օգնական» հարթակը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
www.competition.am կայքում գործարկվել է «Սպառողի օգնական» հարթակը։ Այս մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։
«Առաջին անգամ սպառողները հնարավորություն ունեն իրենց անհատական բողոքները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջոցով ներկայացնել տնտեսավարողներին, որոնք ունեն 14 օր ժամկետ խնդիրը կարգավորելու համար:
Եթե այդ ժամկետում խնդիրը չի կարգավորվում, այն վերահասցեագրվում է Հանձնաժողովի հետ համագործակցող հասարակական կամ իրավապաշտպան կազմակերպություններին, կոլեկտիվ կամ հանրային շահի առկայության դեպքերում՝ Հանձնաժողովն է վարչարարություն իրականացնում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
03 Փետրվար, 2026 23:11
449
Հայաստանում ստեղծվել է լուրի բովանդակությունը ստուգելու հարթակ՝ ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում
22 Ապրիլ, 2026 15:09
Կապահովվի անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացում. կներդրվի hartak.am համակարգը
26 Մարտ, 2026 17:04
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
25 Դեկտեմբեր, 2025 10:48