Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև այս շաբաթ նախատեսված բանակցությունները շարունակում են մնալ ընթացքի մեջ՝ չնայած իրանական անօդաչու թռչող սարքի խոցմանը։

«Հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը շարունակում է պատրաստվել այս շաբաթ իրանական կողմի հետ բանակցություններին։ Այս պահին այդ ծրագրերը վտանգված չեն»,- ասել է նա՝ պատասխանելով անօդաչու թռչող սարքի միջադեպի վերաբերյալ հարցին։

Իր հերթին, X-ում ամերիկյան Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը գրել է, որ Վաշինգտոնի վարչակազմը համաձայնել է բանակցություններ վարել Իրանի ներկայացուցիչների հետ Օմանում, իսկ խորհրդակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան փետրվարի 6-ին։

Նշենք, որ փետրվարի 3-ին ամերիկյան F-35 կործանիչը ոչնչացրել է իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել է «Աբրահամ Լինքոլն» ավիակրին: Ամերիկացի պաշտոնյաների հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքը «անհիմն մանևր է կատարել նավի ուղղությամբ»:

 

349