Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշմարտի հավաքականների ընտրանինների մեկնարկում են տարին հավաքով:

Ինչպես հայտնում է ֆեդերացիան, հունվարի 10-24-ը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների, ինչպես նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակներ հավաքականը ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ըստ նոր օրացույցային պլանի 2021 թվականի մարտի 18-21-ը Բուդապեշտում կանցկացվի Օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշայի մրցաշարը, իսկ ապրիլի 19-25-ը Վարշավայում կկայանա Եվրոպայի առաջնությունը, որը հետաձգվել է երկու ամսով:

Բացի մարտի մրցաշարից ըմբիշները ևս մեկ հնարավորություն կունենան ՕԽ քվոտա ձեռք բերելու համար: Մայիսի 6-9-ը Սոֆիայում կանցկացվի աշխարհի համար օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

1347