ՊՆ դաշնակ նախկին փոխնախարարից կբռնագանձվեն դրամական միջոցներ, անշարժ և շարժական գույքեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 3 անշարժ գույք.
- Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 4 անշարժ գույքի գնման իրավունք.
- 1 անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը.
- 3 տրանսպորտային միջոց.
- 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- 27 միլիոն 597 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
06 Փետրվար, 2026 16:39
476
Ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են․ Պապյանը՝ Telecom Armenia-ի և AzerTelecom-ի միջև համաձայնագրի մասին
22 Հունիս, 2026 17:39
Չեմպիոնական խորոված․ Արթուր Աբրահամ (տեսանյութ)
18 Հունիս, 2026 17:25
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամ․ լուսանկարներ
16 Հունիս, 2026 22:28