«Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մնում է լարված»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ նշելով, որ ամանորյա  տոներից առաջ և նաև հետո ՀՀ-ում նկատվում է համաճարակային իրավիճակի համեմատական կայունացում, դեպքայնության նվազում: 

 

«Եթե համեմատենք ցուցանիշները վարակի վերարտադրման ցուցանիշների հետ, ինքնըստինքյան պարզ է, որ մենք ունենք նվազում»,- ասաց Գայանե Սահակյանը՝ շեշտելով, որ չպետք է մեռանանք, որ ամանորյա տոներին բազմապիսի շփումներ ենք ունեցել: «Բոլոր դեպքերում շփումները եղել են մեծ, և առաջիկայում կանխատեսվում է, որ դեպքերի աշխուժացում կունենանք»,- ընդգծեց Սահակյանը:

 

 

112