Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում Ռաֆայել Գևորգյանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Եվրոպական միության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման նախագծերի իրականացման ընթացքին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։

Միաժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի՝ հարևան երկրների հետ սահմանների հնարավոր բացման համատեքստում օժանդակության և աջակցության հնարավոր ծրագրերի հեռանկարները։

263