Օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում․ օգնության են հասել փրկարարները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 13-ին՝ ժամը 11։28-ին, Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել են Գեղաքար բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկին, այնուհետև հոսպիտալացման նպատակով, քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
13 Փետրվար, 2026 16:37
600