Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 16-ի երեկոյան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացի։

 

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից կրակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով՝ դիմել փախուստի։

 

Ինչպես ՆԳՆ-ից հայտնել են  դեպքից անմիջապես հետո քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող անձին։ Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմին։

 

Ըստ նախնական տեղեկությունների, նա եղել է ոչ սթափ վիճակում, հանցագործությունը կատարել է իր անվամբ հաշվառված որսորդական զենքով։

 

Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։

492