Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով. ՀՎԿԱԿ-ի հորդորը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համաձայն ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ մոտակա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով։
Բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է՝
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային:
25 Փետրվար, 2026 18:40
800
Ինչպիսին է Գյումրիում աղիքային վարակով երեխաների առողջական վիճակը. մանրամասներ
15 Մայիս, 2026 16:26
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ
14 Մայիս, 2026 22:02
2026-ի 11-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն. ՀՎԿԱԿ
16 Մարտ, 2026 18:34