ԱՀ Նախագահի հրամանով ձևավորված Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է օգոստոսի 12-ին:Խբի ղեկավար ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ, հաշվի առնելով լիբանանահայության պահանջները, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար բացի պարենային աջակցությունից, մեկնարկել է նաև դրամահավաք: Նրա խոսքով՝ ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում արդեն իսկ բացվել են հաշվեհամարներ և բոլոր պետական և ոչ պետական կազմակերպությունները, գործարար աշխարհի ներկայացուցիչները, անհատ-քաղաքացիները օգոսոտոսի 12-ից սկսած կարող են այդ հաշվեհամարներին փոխանցել իրենց նվիրատվությունները:

Բացի բանկային փոխանցումներից, գործում է նաև SMS հանգանակության եղանակ, և «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության բաժանորդները կարող են 1208 կարճ հեռախոսահամարին (մեկ հաղորդագրության արժեքը 250 ՀՀ դրամ է) հաղորդագրություն ուղարկել՝ նշելով նվիրատուի անուն ազգանունը: Շուրջ մեկ ամիս նախատեսված դրամահավաքի թափանցիկությունն ապահովելու համար պարբերաբար հրապարակումներ կարվեն՝ հանրությանն այդ մասին ներկայացնելով համապատասխան հաշվետվություններ՝ նվիրատուների և հատկացված գումարների չափերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ բացվել է նաև #Արցախի_Ժողովրդից_լիբանանահայերին ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղադրվելու են շտաբի գործունեության մասին իրազեկման և տեղեկատվական նյութեր:

Նշվում է, որ ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացվել են հաշվեհամարները՝ AMD 22300612211100, USD 22300110153200, EUR 22300200153300, RUB 22300400153100, որոնց սպասարկումը կիրականացվի «Արցախբանկ» ՓԲԸ-ի միջոցով:

668