Իրանից Հայաստան անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայ-իրանական սահմանին` Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։
Մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։
«Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է»,- հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։
Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։
05 Մարտ, 2026 12:32
399
ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին
08 Ապրիլ, 2026 11:52
Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ԱԳՆ
02 Ապրիլ, 2026 17:03
Իրանի ԱԳ նախարարը ՀՀ կառավարությանը և ժողովրդին հայերենով շնորհակալություն է հայտնել
30 Մարտ, 2026 19:29