Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չկա։

Իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է 6 ՀՀ քաղաքացի, դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Մինչև տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի երկու ուսանողները համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։ Այսօր առավոտյան Ճապոնիա-Ուզբեկստան-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Ուզբեկստան-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով մեկնել են Տոկիոյից։

Մյուս 4 անձը, որոնց թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամներ, արդեն իսկ Երևանում են, վերադարձել են Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթով։

310