Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի համար «շատ խնդրահարույց» կլինի հետ կանգնել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների հետ այս թեմայով վեճը կհարթվի երկխոսության միջոցով: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Աքարը ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռք բերման վերաբերյալ:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

14 Հունվար, 2021 15:56
129