«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են արգելված իրեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանագության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։ Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Արդյունքում՝ քաղաքացու անդրավարտիքի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և բաժանորդային քարտ։
Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության։
16 Մարտ, 2026 16:55
315