Պատիվ է․ Թրամփը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում կաջակցի Օրբանին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա այս մասին հայտնել է Truth Social-ում։
Թրամփը Հունգարիայի վարչապետին անվանել է «ուժեղ առաջնորդ, որը արդյունքներ է ստանում»։
«Հունգարիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հասել են համագործակցության նոր բարձունքների և ուշագրավ հաջողությունների իմ վարչակազմի օրոք՝ մեծամասամբ վարչապետ Օրբանի շնորհիվ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Ես հպարտ էի աջակցել Վիկտորին 2022 թվականին նրա վերընտրության ժամանակ, և ինձ համար պատիվ է դա անել կրկին»,- ընդգծել է Թրամփը՝ կոչ անելով Հունգարիայի ընտրողներին աջակցել Օրբանին։
«Ես նրա հետ եմ մինչև վերջ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
25 Մարտ, 2026 12:16
618
Ֆրանսիան դեմ է Օրբանի թեկնածությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
29 Հոկտեմբեր, 2026 16:50
Հարց է՝ Թրամփը պատերազմ, թե խաղաղություն է սկսել Իրանում․ Օրբան
19 Մարտ, 2026 14:14
Ինչպես են Արգենտինայի նախագահը և Հունգարիայի վարչապետը երգում Խաղաղության խորհրդի ժամանակ
20 Փետրվար, 2026 17:26
Մելանյա Թրամփը հաստատել է՝ Օլեշկիում հրադարին կհետևեն ԱՄՆ-ից լրագրողներ
29 Հոկտեմբեր, 2026 11:54
Երբ ես կամենամ, այն ժամանակ էլ կավարտվի Իրանի դեմ պատերազմը․ Թրամփ
29 Հոկտեմբեր, 2026 11:06
Թրամփը կրկին առաջարկել է Հորմուզի նեղուցը իր անունով վերանվանել
29 Հոկտեմբեր, 2026 10:30