«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը խոստացավ օգնել այն լիբանանահայերին, որոնք Արցախում բնակություն հաստատելու ցանկություն կհայտնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշամյանն ասաց օգոստոսի 12-ին կազմակերպված առցանց քննարկման ընթացքում:

«Եթե Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներից որևէ մեկը կցանկանա բնակություն հաստատել Արցախում, ես անձամբ այդ հարցը կլուծեմ»,- ասաց Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր Լիբանանից Արցախ տեղափոխվելու ցանկություն հայտնողներին բոլոր պայմաններով ապահովելու պատրաստակամության մասին:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Մանրամասն՝  սկզբնաղբյուրում

175