Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն «Կանազ»-ի հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվել է հետևանքների անմիջական ազդեցության տակ, եղել են  դեպքի վայրում:

Ինչպես հայտնել են կոնտրոնից, իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.
• Հրդեհատեխնիկական փորձաքննություն–կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում:
• Շինարարական փորձաքննություն–կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում:
• Ապրանքագիտական փորձաքննություն–գույքային և նյութական վնասի հաշվարկում:

«Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այրվել էր «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունը։

346