Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Օպել»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ, բախվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշել են, որ շտապօգնությունը կանչով բուժառուի տուն մեկնելիս է եղել։
30 Մարտ, 2026 13:31
635
Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ
21 Մայիս, 2026 10:28
Լոռու մարզում «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բшխվել է երկաթե արգելապատնեշներին
18 Հոկտեմբեր, 2026 21:55
Վթարային ջրանջատումներ Երևանում և Արմավիրում
17 Հոկտեմբեր, 2026 10:45
Կոտայքում Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կողաշրջված հայտնվել դաշտում. կա վիրավոր
15 Հոկտեմբեր, 2026 12:31