ՀՀ դեսպանն ու Արգենտինայի պաշտպանության նախարարը քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության պաշտպանության նախարար Կառլոս Պրեստիի հետ։ Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը երկխոսության ամրապնդման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ։Նշվում է, որ կողմերը նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունների խթանումը, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
01 Ապրիլ, 2026 13:48
259
Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու և առավել հավակնոտ օրակարգ նախանշելու համար. Փաշինյանը՝ Արգենտինայի նախագահին
09 Հուլիս, 2025 10:54
Միրզոյանը հանդիպել է Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարի հետ
27 Մարտ, 2024 14:32
Արգենտինացի հայտնի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոյին Երախտագիտության մեդալ է շնորհվել
07 Հունվար, 2024 01:19