Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է, դա զինվորականի տե՞սք է ընդհանրապես: Զինվորականը պետք է ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի»:

Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ, կներեք արտահայտությանս համար, տղամարդլամիշ են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։

Հիմա հեշտ է Օպերայում կանգնել, դոշ ծեծել»,- ասել է նա ու հավելել, որ ինքը չի ասել բոլոր գեներալները վախկոտ են: Ըստ վարչապետի՝ կան վախկոտ գեներալներ, ու առհասարակ հերոս բառը պետք է զգուշորեն օգտագործել, որովհետև իրական հերոսները «լղոզվում են վերբալ հերոսների մեջ»:

1450