Վարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Ռոզա Չրաղյանին պատկանող (Արարատի մարզ, գյուղ Վարդաշեն) հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։
Մասնավորապես՝
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատերի ծեփը որոշ հատվածներում թափված է եղել,
- առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, որի արդյունքում չի բացառվել մասնիկների թափվելու վտանգը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սանհանգույցի դռները բացվել են անմիջապես դեպի արտադրամաս,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
02 Ապրիլ, 2026 16:53
401
Օպերատիվ տվյալների իրացմամբ փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր․ ՔԿԾ
15 Հուլիս, 2026 13:49
Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան
23 Մարտ, 2026 14:25
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար
05 Դեկտեմբեր, 2025 15:02
54-ից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
29 Սեպտեմբեր, 2026 18:23
«Դիխլոֆոս»՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներն ուղարկել է լաբորատոր փորձաքննության
18 Սեպտեմբեր, 2026 19:15
Կասեցվել է ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
15 Սեպտեմբեր, 2026 19:18