Ֆրանսիական PSA ավտոարտադրողի, որին, ի թիվս այլ բաների, պատկանում է Opel ապրանքանիշը, եւ ամերիկա-իտալական Fiat Chrysler ավտոարտադրողի միաձուլման պայմանագիրը ուժի մեջ է մտել շաբաթ օրը՝ հունվարի 16-ին, հաղորդում է DW-ն:

Ավելի վաղ երկու ընկերությունների բաժնետերերի բացարձակ մեծամասնությունը հաստատել էր PSA եւ Fiat Chrysler ավտոարտադրողների միաձուլման որոշումը:

 

Միաձուլման արդյունքում ստեղծված Stellantis ընկերությունը վաճառքների ծավալով աշխարհում չորրորդ խոշոր արտադրողն է՝ Volkswagen-ից, Toyota-ից եւ General Motors-ից հետո: Ընկերությունն արտադրում է այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Peugeot-ը, Citroёn, Opel-ը, Fiat-ը, Chrysler-ը, Jeep-ը եւ Maserati-ն, եւ ունի ավելի քան 400 000 աշխատակից:

PSA Groupe-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Stellantis-ի բաժնետոմսերը Փարիզի եւ Միլանի ֆոնդային բորսաներում կսկսեն սակարկվել հունվարի 18-ին, իսկ Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ հունվարի 19-ին:

318