Արշալույս գյուղի 22-ամյա բնակիչը գnղացել և վաճառել է համագյուղացու ոչխարները․ նա ձերբակալվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ապրիլի 2-ին ստացած օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի լույս 25-ի գիշերը Արշալույս գյուղի 22-ամյա բնակիչը, օգտվելով գյուղի տներից մեկի մոտ կայանված «Ֆորդի» դռները բաց և բանալին վրան լինելու հանգամանքից, փախցրել է ոչխարներ բարձած մեքենան։
22-ամյա երիտասարդը 62-ամյա համագյուղացուն պատկանող ոչխարները վաճառելուց հետո մեքենան թողել էր Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայի մոտակայքում։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քննությամբ հանգամանքները պարզվում են։
03 Ապրիլ, 2026 18:26
392
Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն
24 Մարտ, 2026 11:56
Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ցուցահանդեսի բացումը
18 Մարտ, 2024 22:51
Արշալույս բնակավայրի ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած կնոջ դիակ
01 Ապրիլ, 2023 19:51
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
14 Հունիս, 2026 11:46
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
13 Հունիս, 2026 13:28
Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած
17 Մայիս, 2026 14:10
Որդին մորից գողացել է «Զազո», «Զոզո» այծերն ու «Զազո», «Զոզո», «Զիզո» ոչխարներին. Արտակարգ դեպք` Գեղարքունիքի մարզում
03 Հուլիս, 2022 17:42