Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մի շարք լրատվամիջոցներ, որոնք արդարացնում էին եկեղեցում վարչապետի վրա 18-ամյա երիտասարդի հարձակումը, նույն երիտասարդի փաստաբանի հետ այժմ լծված են շոուներ սարքելով։

Medianews-ին հասած հավաստի տեղեկություններով այն ժամանակահատվածում, երբ երիտասարդի  գտնվել է Քրեակատարողական բժշկության ՊՈԱԿ-ի բժիշ-մասնագետների հսկողության տակ, անցել է անհրաժեշտ հետազոտությունները, հեմոդինամիկ տվյալները եղել են կայուն այսինքն պուլս, ճնշում, ջերմություն:

Սակայն երիտասարդի ծնողների պնդմամբ  վերջինիս տեղափոխել են Նաիրի ԲԿ, որտեղ երիտասարդը անալիզներ է հանձնել և որպեսզի անընդհատ գտնվի բուքրոջ վերահսկողության տակ, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։  Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ոչ թե այն պատճառով, որ առողջական վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր է, կամ կյանքին սպառնացող վտանգ կա, այլ առավել լավ հսկողություն սահմանման համար:

Այս պահին էլ երիտասարդի վիճակը կայուն է, առողջությանը վնաս չի սպառնում, իսկ մնացածը ընդամենը  երիտասարդի ծնողների ու  նրա փաստաբանի կողմից մատուցվող շոու է։

2533