Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մոտ ժամանակներս քննարկել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին փոխարինելու հարցը, եթե Իրանը հրաժարվի նահանջել, իսկ ԱՄՆ զինված ուժերը շարունակեն կորցնել ինքնաթիռներ։

Այս կարծիքը հայտնել է «Hürriyet»-ի սյունակագիրը՝ վերլուծելով ԱՄՆ զինված ուժերում վերջին հրաժարականները և Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի նավիգատորի փրկարարական գործողությունը։

Նրա գնահատմամբ՝ Թրամփը գտնվում է աճող ճնշման տակ՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի և Իրանի կողմից խոցված ինքնաթիռի պատճառով։ Այս պայմաններում նա կարող է նաև ավելի կոշտ դիրքորոշում ընդունել ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ համարելով, որ դաշինքը իրեն չի աջակցում նեղուցում ստեղծված իրավիճակում։

«Նա կարող է նաև չեղարկել իր մասնակցությունը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կամ, առնվազն, հանդես գալ նման սպառնալիքներով»,- գրում է Չեքիրգենը։

 

372