Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի
Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 56 մարդ Է զոհվել: Այս մասին հունվարի 17-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությանը ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գործակալության տվյալներով' տուժածների թիվը կազմում է 826 մարդ:
Արեւմտյան Սուլավեսիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ տեղական ժամանակով մոտավորապես 2:28-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մաջենեից 6 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 14: 35-ին այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Հինգշաբթի օրվանից տեղի սեյսմոլոգիական ծառայությունը գրանցել է 28 հետցնցում։
17 Հունվար, 2021 17:02
663
Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ
10 Հոկտեմբեր, 2026 11:40
Ինդոնեզիայի ափերի մոտ 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
15 Օգոստոս, 2026 21:36
ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Ինդոնեզիայի Անդալաս համալսարանում սովորելու համար
23 Փետրվար, 2026 11:21
Պանամայում տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ մի քանի երկրում ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել
09 Հոկտեմբեր, 2026 23:30
Երկրաշարժ՝ Ղազախստանում․ տեսանյութ
29 Սեպտեմբեր, 2026 10:51
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում
24 Օգոստոս, 2026 18:35