Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Բոլորիս կողմից սիրված 5-րդ լսարանն այսուհետ այսպիսի տեսք կունենա․․․

«Վերադարձ» ծրագրի շրջանակում բժշկական համալսարանի 5-րդ լսարանը կրելու է բուհի շրջանավարտ, անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Ալֆրեդի Պիվազյանի անունը:

Ընտանիքը ստանձնեց լսարանի վերանորոգման և արդիական կահավորման պատասխանատվությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հիշողության պահպանման և կրթական միջավայրի զարգացման կարևորությունը։

Տարիներ առաջ մեկնարկած «Վերադարձ» ծրագիրը, նախատեսում էր, որ անվանի բժիշկների կերպարների հովանու ներքո ստեղծվեն և վերակառուցվեն լսարաններ, դասասենյակներ, և այդ մարդիկ շարունակեն իրենց ազնվաբարո աշխատանքները` ի նպաստ մեր ժողովրդի առողջության»։

399