Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ապրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղին հարակից անտառածածկ տարածքում ապօրինի ծառահատում է կատարվում։
Ստուգման ժամանակ նշված վայրում հայտնաբերվել է հատված մեկ հաճարենի և արմատախիլ եղած մեկ բոխի։ Նավուրի բնակիչ 39-ամյա տղամարդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով ինքն է հատել հաճարենին և վառելափայտը պատրաստել՝ իր տուն տեղափոխելու նպատակով։
Ըստ նախնական տվյալների՝ բնությանը և պետությանը պատճառվել է 290 հազար դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
13 Ապրիլ, 2026 16:28
264
800 եմ ասե․ նենց պտի անենք կրենք, որ ես էլ դառնամ համայնքապետ․ ընտրակաշառքի դեպք՝ «Ուժեղ Հայաստան»
24 Հունիս, 2026 19:04
Եթե այս դեպքը չլիներ, խողովակը կտրելուն ժողովուրդը դիմադրելու էր. Վարչապետը` Փամբակի դեպքի մասին
18 Հունիս, 2026 13:59
Մաշտոցի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
16 Հունիս, 2026 19:50